Մեծ Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի կրակի ռեակտիվ համակարգ, իսկ Շվեդիան՝ դիպուկահար հրացաններ, զինամթերք և հակատանկային զենքեր
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի կրակի ռեակտիվ համակարգ, իսկ Շվեդիան՝ դիպուկահար հրացաններ, զինամթերք և հակատանկային զենքեր

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է Ուկրաինային փոխանցել «M-270» զալպային կրակի ռեակտիվ համակարգ: Տեղեկությունը տարածում է «Reuters»-ը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ չնայած Մոսկվայի նախազգուշացմանը՝ Լոնդոնը հրթիռային համակարգեր կուղարկի Ուկրաինա։ Ուոլեսի խոսքով՝ դա այն զենքն է, որն անհրաժեշտ է Ուկրաինային ռուսական սպառնալիքից պաշտպանվելու համար։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի հաստատել սպառազինությունների քանակը, սակայն, ըստ արևմտյան լրատվամիջոցների, ի սկզբանե նախատեսվում է ուղարկել երեք միավոր հրթիռային համակարգեր։ «M 270» ռեակտիվ համակարգի արտադրողն է Միացյալ Նահանգները: Բրիտանացի զինվորականները ուկրաինացիներին կսովորեցնեն, թե ինչպես օգտագործել համակարգերը առաջիկա շաբաթների ընթացքում։

Հայտնի է նաև, որ Շվեդիան զենք է հանձնելու Ուկրաինային։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ Շվեդիան Ուկրաինային մատակարարում է AJ90 զենիթահրթիռային դիպուկահար հրացաններ և զինամթերք, ինչպես նաև լրացուցիչ 5000 միավոր շվեդական AAT-4 հակատանկային զինատեսակներ։