Մեծ Բրիտանիան ռուս օլիգարխների դեմ ծրագրում է սահմանել պատժամիջոցներ. Sunday Times
Մեծ Բրիտանիան ռուս օլիգարխների դեմ ծրագրում է սահմանել պատժամիջոցներ. Sunday Times

Բրիտանական Sunday Times-ի տվյալներով, Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են ռուս գործարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Այս մասին լրագրողները տեղեկացել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի անանուն աղբյուրից: Նրա խոսքերով, պատժամիջոցները նույնպես վերաբերելու են  Մեծ Բրիտանիայում գտնվող ռուս օլիգարխներին:

Անձամբ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրատարակչության հետ զրույցի ժամանակ հաստատել է, որ կառավարությունը միավորված թագավորությունում գտնվող ռուս գործարարներին պատկանող «անօրեն ֆինանսների» դեմ քննարկում է տարբեր տեսակի միջոցների ընդունման հարցը:

Մինչ այդ, Թերեզա Մեյը չեր բացառել, որ Մեծ Բրիտանիան հնարավոր է սառեցնի ռուս գործարարների և պաշտոնյաների ակտիվները: Դա կիրականացվի այն դեպքում, եթե հաստատվի, որ այդ ֆինանսները սպառնալիք են ներկայացնում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների կյանքին և սեփականությանը:

2017 թվականի հունվարից, Մեծ Բրիտանիայի պետական մարմինները իրավունք ունեն օտար երկրի քաղաքացիներից պահանջել, սեփականությունը և եկամուտը հաստատող փաստաթղթերը, եթե նրանց ակտիվները գերազանցում են 50 հազար ստեռլինգը: