Մեծ Բրիտանիան ռազմական անձնակազմ և ՀՕՊ համակարգեր է ուղարկում Պարսից ծոցի երկրներին օգնելու համար
Մեծ Բրիտանիան ռազմական անձնակազմ և ՀՕՊ համակարգեր է ուղարկում Պարսից ծոցի երկրներին օգնելու համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ռազմական անձնակազմ և ՀՕՊ համակարգեր է ուղարկում Պարսից ծոցի երկրներին օգնելու համար։

Ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի՝ վերջին օրերին պարզ է դարձել, որ Իրանը ընդլայնում է իր հարձակումները։ Հիլիի խոսքով՝ բրիտանական Typhoon ինքնաթիռները կշարունակեն գործել Կատարում։

«Մեծ Բրիտանիան ձեզ հետ է և կկանգնի իր գործընկերների հետ։ Մերձավոր Արևելքի երկինքն այժմ պաշտպանված է բրիտանական լավագույն ռազմական անձնակազմի կողմից», – ասել է Ջոն Հիլին Կատար կատարած այցի ժամանակ։