Մեծ Բրիտանիան մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը՝ Իրանի վրա հարձակվելու նպատակով օգտագործել Դիեգո Գարսիա կղզում և Գլոստերշիրում գտնվող ռազմական բազաները։
Այս մասին տեղեկությունը տարածում է «Sky News»-ը։
Լոնդոնի և Վաշինգտոնի միջև կնքված համաձայնագրերի համաձայն՝ Պենտագոնը կարող է գործողություններ սկսել այս բազաներից միայն Բրիտանիայի կառավարության նախնական համաձայնությունից հետո։
Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ ռազմական ուժերը պատրաստ են արդեն այս հանգստյան օրերին հարձակվել Իրանի վրա, սակայն Դոնալդ Թրամփը վերջնական որոշում դեռ չի կայացրել։
Միաժամանակ, Իրանում հայտարարում են, որ եթե Վաշինգտոնը որոշի ռազմական ուժ կիրառել, իրենք հարվածներ կհասցնեն Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերին կոչ էր արել չհրաժարվել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզուց՝ 100-ամյա վարձակալության դիմաց։ Ինչպես նշել է Դոնալդ Թրամփը, եթե Իրանի հետ համաձայնություն ձեռք չբերվի, Միացյալ Նահանգներին հնարավոր է անհրաժեշտ լինի օգտագործել Դիեգո Գարսիայի և Ֆեյրֆորդի ավիաբազաները։