Մեծ Բրիտանիան, Իսպանիան և Ֆրանսիան անտառային հրդեհների վերաբերյալ հայտարարություն են տարածում – «Անտառային հրդեհները հստակ ի ցույց են դնում այն սպառնալիքը, որը կլիմայի փոփոխությունը ստեղծում է Եվրոպայի համար»

19:22, 30.07.2026

Իսպանիայում և Ֆրանսիայում անտառային հրդեհները հստակ ի ցույց են դնում այն սպառնալիքը, որը կլիմայի փոփոխությունը ստեղծում է Եվրոպայի համար, – այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության, Իսպանիայի և Ֆրանսիայի համատեղ հայտարարություններում:

Մադրիդում կայացած հանդիպումից հետո Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը և նրա բրիտանացի պաշտոնակից Էդ Միլիբենդը հայտարարել են, որ այս տարվա անտառային հրդեհներն ու ծայրահեղ շոգը «կլիմայական ճգնաժամի հետևանք են»:

«Այս տարի անտառային հրդեհները ցույց տվեցին, որ կլիմայի փոփոխությունն արդեն դարձել է ազգային անվտանգության ճգնաժամ, որի առջև կանգնած է Եվրոպան, և որը սպառնում է մեր ապրելակերպին», – նշված է հայտարարության մեջ:

Բացի այդ, նախարարները կոչ են անում ձեռնարկել առավել ակտիվներքին և միջազգային քայլեր, որպեսզի նվազեցվեն մոլորակի տաքացումն առաջացնող արտանետումները, և երկրներն ավելի լավ հարմարվեն կլիմայի փոփոխության պայմաններին: Նրանք նաև վերահաստատել են իրենց հավատարմությունը 2015 թվականի Փարիզի կլիմայական համաձայնագրին:

Նմանատիպ