Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա Եվրամիության կազմից

Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտարարում են, որ երկիրը հոկտեմբերի 31-ին կլքի Եվրամիությունը և երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրամիությանը Բրեքսիթի հետաձգման խնդրանքով չի դիմի:

Խորհրդարանի կողմից ընդունված օրենքը վարչապետին պարտավորեցնում է, անարդյունավետ բանակցության դեպքում, Եվրամիությանը խնդրել Բրեքսիթին հետաձգել մինչև հոկտեմբերի 19-ը:

Հոկտեմբերի 17-18-ին, Բրյուսելում կանցկացվի որոշիչ գագաթնաժողով Բրեքսիթի առնչությամբ: