Մեծ Բրիտանիան հնարավոր է ընդունի «Մագնիտսկիի ակտի» նման օրենք, որի շրջանակներում պատժամիջոցներ են սահմանվելու Ռուսաստանի այն բարձրպաշտոնյաների նկատմամբ, որոնք կապ ունեն կաշառակերության և մարդու իրավունքների խախտումների հետ: Լրատվությունն այս մասին տարածել է The Daily Telegraph-ը:
Հրատարակչության տվյալներով, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, Բորիս Ջոնսոնը և ներքին գործերի նախարար, Էմբեր Ռադը արդեն համաձայնեցրել են «Մագնիտսկիի ակտ» բրիտանական նախագծի ընդունման պլանը:
Ինչպես գրում է The Daily Telegraph-ը այս միտքը ծագել էր ռուս գործակալ Սերգեյ Սկրիպալին թունավորելուց առաջ: Օրենքի ընդունմանը աջակցում են լեյբորիստական և պահպանողական կուսակցությունների մեծամասնությունը: Ինչպես հայտարարել է խորհրդարանական Ռիչարդ Բենիոնը, այս օրենքի ընդունմամբ Բրիտանիան լուրջ ազդանշան է ուղարկելու բոլոր նրանց, ովքեր խախտում են մարդու իրավունքները:
Նշենք, որ «Մագնիտսկիի ակտը» գործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այն 2012 թվականին ստորագրել է Բարաք Օբաման:
Հեղինակ -
Edgar Barsegyan