Մեծ Բրիտանիայի տեղեկության հարցերով աշխատող հանձնակատարի գրասենյակը (ICO) «Facebook» սոցիալական ցանցին տուգանել է կես միլիոն ֆունտ ստերլինգով կամ մոտավորապես, 645 հազար դոլլարով:
Ինչպես գրում է BBC-ն, սոցիալական ցանցի տուգանումը կապված է Cambridge Analytica ընկերության սկանդալի հետ:
Գործը վերաբերում է «Facebook»-ի կողմից բաժանորդների անձնական տվյալները Cambridge Analytica-ին փոխանցելուն: Նշված հարցով սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին հարցաքննել են ԱՄՆ-ի Կոնգրեսում և Եվրախորհրդարանում:
Տարածված տեղեկությամբ, Cambridge Analytica-ն ստացել է «Facebook»-ի 87 միլիոն բաժանորդի անձնական տվյալներ, այդ թվում Եվրամիության քաղաքացիների: