Մեծ Բրիտանիան դադարեցնում է ցանկացած տիպի հաղորդակցությունը Ռուսաստանի իշխանությունների հետ
Բրիտանիայի իշխանությունները երկրից վտարել են 23 ռուս դիվանագետի,-այս հայտարարությունը Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը արել է խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ:
Մեյի խոսքերով, նշված որոշումը ընդունվել է Սոլսբերի քաղաքում, Ռուսաստանի հետախուզական ծառայության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա ստեր թունավորելու փաստի կապակցությամբ:
Բրիտանիայի կառավարության ղեկավարի հայտարարությամբ, Լոնդոնը բոյկոտում է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, չեղյալ է հայտարարում Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի այցը Ռուսաստան և դադարեցնում է ցանկացած տիպի հաղորդակցությունը Ռուսաստանի իշխանությունների հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan