Մեծ Բրիտանիան չեղարկեց Սիրիայի նախագահի և ներքին գործերի նախարարի նկատմամբ պատժամիջոցները

15:48, 07.11.2025

Մեծ Բրիտանիան հանել է Սիրիայի նախագահի և ներքին գործերի նախարարի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը։

Բրիտանական կողմը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերացրել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ Շարաայի և ներքին գործերի նախարար Անաս Խաթաբի նկատմամբ կիրառված պատժամիջոցները։

Հիշեցնենք, որ Ահմեդ Ալ Շարան հաջորդ շաբաթ պաշտոնական այցով մեկնելու է ԱՄՆ, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ։

Նմանատիպ