Մեծ Բրիտանիան Բրեքսիթի պատճառով օրական կորցնում է 700 միլիոն եվրո
Մեծ Բրիտանիան Բրեքսիթի պատճառով օրական կորցնում է 700 միլիոն եվրո

Մեծ Բրիտանիան Բրեքսիթի պատճառով կորցրել է 100 միլիարդ եվրո: Ինչպես պնդում են «Գոլման սաքսի» վերլուծաբանները, Միացյալ Թալագավորությունը Եվրամիության դուրս գալու մասին հանրաքվե նշանակելու օրից գանձարանը օրական կորցնում է 700 միլիոն եվրո: Ընդհանուր, այսօրվա տվյալներով, վնասը գերազանցում է 101 միլիարդ եվրոն:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեկ մեկ անգամ ևս մերժել է Բրեքսիթի այլընտրանքային ծրագիրը: Մեծ Բրիտանիան Եվրամիությունը պետք է լքեր մարտի 29-ին, սակայն խորհրդարանը Բրեքսիթի պայմանների մասին պայմանագիրը մերժել է արդեն երեք անգամ, որի պատճառով երկրի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությանը խնդրել է հետաձգել Բրեքսիթը: Բրյուսելը Մեծ Բրիտանիային Եվրամիությունից դուրս գալու մասին պայմանագիրը հաստատելու համար ժամանակ է տվել մինչև ապրիլի 12-ը: