Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում դիզելի արտահանման հնարավոր դադարեցման շուրջ
Մեծ Բրիտանիան ԱՄՆ իշխանությունների հետ բանակցություններ է վարում դիզելային վառելիքի արտահանման հնարավոր դադարեցման շուրջ։ Այս մասին «Բի-բի-սի»-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջոն Հիլին։
«Անհրաժեշտության դեպքում մենք նույնպես կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ, և Մեծ Բրիտանիայում ունենք մեր սեփական պաշարները»,- հայտարարել է Հիլին։
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարի խոսքով՝ Բրիտանիայի կառավարությունը շատ սերտորեն համագործակցում է ամերիկացիների հետ։
«Ամերիկացիների հետ միասին փորձում ենք նաև ձեռնարկել միջոցառումներ, որոնք կլուծեն այս խնդիրը կամ, ծայրահեղ դեպքում, էապես կթեթևացնեն այն։ Մասնավորապես, դա դիվանագիտական համաձայնությունն է և Իրանի հետ ռազմական գործողությունների դադարեցումը»,- նշել է Հիլին։
Ի գիտություն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երկրում գնաճի ռեկորդային աճի ֆոնին, մտադիր է սահմանափակել դիզելի արտահանումը։ Արտադրողները նշում են, որ դա վառելիքի շուկաներում քաոս կառաջացնի։
Եվրոմիության ներկայացուցիչները հայտարարել են, որ դիզելի արտահանման 90-օրյա արգելքի ծրագիրը կարող է էապես ազդել եվրոպական շուկաների վրա։