Մեստիայում վերսկսվել են անհետացած դեռահասի որոնողական աշխատանքները
Մեստիայում վերսկսվել են անհետացած դեռահասի որոնողական աշխատանքները

Մեստիայի մունիցիպալիտետի Լենջեր գյուղում վերսկսվել են անհետացած դեռահասի որոնողական աշխատանքները:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, ախատանքներին ներգրավված է 80 փրկարար, տասնյակ տեղի բնակիչներ, աշխատում է ուղղաթիռ և տարածքը վերահսկվում է ԱԹՍ-ների միջոցով:

Հինգերորդ օրն է, Մեստիայի մունիցիպալիտետի Լենջերի գյուղում որոնում են 13-ամյա տղային: Ընտանիքի փոխանցմամբ, դեռահասը հուլիսի 18-ին դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: