Մեսին բաց կթողնի «Մալագայի» դեմ խաղը երրորդ որդու ծննդյան պատճառով

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի մասնակցի «Մալագայի» դեմ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպմանը: Ծնվել է Մեսիի և Անտոնելա Ռոկուցոյի երրորդ որդին՝ Չիրոն, հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Բարի գալուստ, Չիրո: Ամեն ինչ իդեալական անցավ: Մայրն ու երեխան իրենց լավ են զգում: Մենք շատ երջանիկ ենք»,- Ինստագրամում գրել է ֆուտբոլիստը:

Մեսիի փոխարեն կատալոնական թիմի հայտացուցակում ընդգրկվել է ակումբի նորեկ Իերի Մինան:

Մարտի 10-ին կայանալիք «Մալագա» – «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 23:45-ին: