Մերկասառույցի պատճառով, Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Մերկասառույցի պատճառով, Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկությամբ, մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի սահման) ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում, արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, մնացած տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է:

Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով, միայն ձնահյուսից պաշտպանվելու թունելներով:

Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համաձայնեցման ներքո: