Մեր վերջնական նպատակը ձմեռային օլիմպիական խաղերի հյուրընկալությունն է. Գիորգի Կվիրիկաշվիլի

22:24, 22.01.2018

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ, միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ կայացել է շատ հետաքրքիր հանդիպում:

Ինչպես նշել է Կվիրիկաշվիլին, հանդիպմանը քննարկել են Վրաստանի ձմեռային մարզաձևերի և լեռնային հանգստավայրերի զարգացման հեռանկարները:

«Շատ հետաքրքիր հանդիպում էր: Քննարկել ենք Վրաստանի ձմեռային մարզաձևերի և լեռնային հանգստավայրերի զարգացման հեռանկարները: Հանդիպմանը որոշվել է, որ մոտ ապագայում Վրաստան կժամանի միջազգային փորձագետներից կազմված խումբ, որը ուսումնասիրելու է Վրաստանի ձմեռային մարզաձևերի համար հատկացված ինֆրակառուցվածքները: Մեր վերջնական նպատակը ձմեռային օլիմպիական խաղերի հյուրընկալությունն է»,-ասել է Կվիրիկաշվիլին:

 

Հիշեցնենք, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Լոզանայում հանդիպել է միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հետ: Հանդիպմանը Կվիրիկաշվիլին Տոմաս Բախին ծանոթացրել  է այն ներուժի հետ, որը Վրաստանը ունի մարզական ինֆրակառուցվածքի տեսանկյունից: Այսօրևեթ Վրաստանի վարչապետը այցելել  է Լոզանայում գտնվող օլիմպիական թանգարան:

Իսկ վաղվանից, Գիորգի Կվիրիկաշվիլին միանալու է Դավուսում, համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ծրագրված միջոցառումներին:

Նմանատիպ