Մեր սրտերը դեռևս բաց են. Տուսկը՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին
Մեր սրտերը դեռևս բաց են. Տուսկը՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ Brexit-ը կուղեկցվի բացասական հետևանքներով, եթե «բրիտանացի բարեկամները» չմտքափոխվեն ԵՄ-ից դուրս գալու հարցում։

ԵՄ-ն բաց է Մեծ Բրիտանիայի վերադարձի համար։ Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

«Եթե մեր բրիտանացի բարեկամների սրտում փոփոխություններ չլինեն, Brexit-ը հաջորդ տարվա մարտին կդառնա իրականություն՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Մենք այստեղ չենք փոխվել։ Մեր սրտերը դեռևս բաց են Ձեզ համար»,-գրել է նա։

Deutsche Welle-ն տեղեկացնում է, որ Տուսկին աջակցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։

«Մեր դուռը նախկինի պես բաց է»,-նշել է նա։

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պաշտոնական ընթացակարգը մեկնարկել է 2017 թվականի մարտի 29-ին և կտևի 2 տարի։