Մեր պատրիարքը մշտապես ասում էր, որ եկեղեցին ապաքաղաքական է. Թեա Ծուլուկիանի
Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հայտարարությունում նոր և զարմանալի որևէ բան չկա:
Նրա խոսքով, պատրիարքը մշտապես ասում էր, որ եկեղեցին ապաքաղաքական է և որ եկեղեցին չի կարող աջակցել քաղաքական որևէ կուսակցության:
«Մեր Պատրիարքը մշտապես ասում էր, որ եկեղեցին ապաքաղաքական է, որ եկեղեցին չի կարող աջակցել քաղաքական որևէ կուսակցության կամ թեկնածուի: Անձամբ ևս պաշտպանում էր այս կարգը: Ուստի նրա հայտարարությունում նոր կամ զարմանալի որևէ բան չկա»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին:
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը նախընտրական ժամանակաշրջանում դիմել է հոգևոր անձանց և կոչ արել, ստվերի տակ չդնեն եկեղեցին և իրենց անձը: