Մեր պահանջն անփոփոխ է, անց կացվեն նոր ընտրություններ. Թինա Բոկուչավա
Մեր պահանջն անփոփոխ է. Անց կացվեն նոր ընտրություններ, նոր ընտրական վարչակազմի պայմաններում ներքո», – այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Թինա Բոկուչավան, մեկնաբանելով ընդդիմության համատեղ որոշումը, խորհրդարանական մանդատներից և խորհրդարան մուտք գործելուց հրաժարվելու վերաբերյալ:
Նրա խոսքով, ընդդիմության միասնությունն անպայման կբերի արդյունք:
«Շատ կարևոր էր համատեղ հայտարարություն անել: Այսօր մեր հայտարարության մեջ մենք վերահաստատեցինք, որ ոչ մի ընդդիմադիր կուսակցություն չի ճանաչում Իվանիշվիլիի կողմից գողացված ընտրությունների օրինականությունը: Հետևաբար, անցողիկ շեմը հատած կուսակցություններից ոչ մեկը չի պատրաստվում մտնել խորհրդարան, քանի որ այս խորհրդարանը չի արտացոլում վրացի ժողովրդի ընտրությունը: Այս ընտրությունները կեղծվել են Բիձինա Իվանիշվիլիի կողմից և ժողովուրդից խլել են նրանց ամենաթանկ ժողովրդավարական իրավունքը: Ուստի մեր պահանջն անփոփոխ է, անց կացնել նոր ընտրություններ նոր ընտրական վարչակազմի պայմաններում: ընդդիմության միասնությունն անպայման կբերի արդյունք»,- հայտարարել է Թինա Բոկուչավան:
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի նրանք հրաժարվում են պատգամավորական մանդատներից և խորհրդարան մտնելուց: