Մեր կողմից արվել է արդար առաջարկ, այժմ անհրաժեշտ է ընդդիմությունը կատարի քայլեր, որոնք երկրի հետաքրքրություններում է. Արչիլ Թալակվաձե
Կարևոր բարեփոխումների վերաբերյալ տեսլականները, որոնց մասին մենք մինչև այժմ հայտարարել ենք, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կներկայացնի Բրյուսել կայանալիք այցի ժամանակ, որը կարծում եմ շեծ հայտ կլինի, որպես նորանշանակ վարչապետի կողմից, – այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն:
Ըստ նրա, «Վրացական երազանքը» արդար փաստարկներ ու դիրքորոշումներ ունի բանակցությունների յուրաքանչյուր հարցի վերաբերյալ:
«Մենք արդար առաջարկ ենք արել, ձեռնարկվել են ողջամիտ քայլեր, այժմ անհրաժեշտ է, որ ընդդիմությունը կատարի քայլեր, որոնք բխում են երկրի ու հասարակության շահերից: Ամեն դեպքում, մենք, որպես իշխանություն, կապահովենք, որ երկրի կառավարման գործընթացը շարունակվի և թույլ չենք տա, որ ինչ-որ մեկը սրի իրավիճակը: Մենք գիտենք այն խնդիրները, որոնց վրա աշխատում ենք, թե հասարակությունն ինչ է ակնկալում մեզանից: Իհարկե, մենք ժամանակ և էներգիա ենք հատկացնում այս ընդդիմադիր կուսակցությունների հետ երկխոսությանը, բայց, մյուս կողմից, այսօր մեզ համար ամենակարևոր առաջնահերթությունն այն է, ինչի կարիքն ունի հասարակությունը ՝ հետկովիդյան տնտեսության արագ վերականգնում, աղքատության կրճատում, նոր աշխատատեղեր, պատվաստումների գործընթացի հաջող ավարտ և այդ ամբողջ պետական գործառույթի շարունակական արդյունավետ կատարում, որը մեր պարտականությունների մի մասն է: Մենք պետք է հասկանանք, որ ընդդիմության այս թևի հետ բանակցություններից բացի, մենք շատ կարևոր պարտականություններ ունենք մեր քաղաքացիների և պետության առջև», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: