Մեր կողմից արվել է արդար առաջարկ, այժմ անհրաժեշտ է ընդդիմությունը կատարի քայլեր, որոնք երկրի հետաքրքրություններում է. Արչիլ Թալակվաձե

22:29, 14.03.2021

Կարևոր բարեփոխումների վերաբերյալ տեսլականները, որոնց մասին մենք մինչև այժմ հայտարարել ենք, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կներկայացնի Բրյուսել կայանալիք այցի ժամանակ, որը կարծում եմ շեծ հայտ կլինի, որպես նորանշանակ վարչապետի կողմից, – այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն:

Ըստ նրա, «Վրացական երազանքը» արդար փաստարկներ ու դիրքորոշումներ ունի բանակցությունների յուրաքանչյուր հարցի վերաբերյալ:

«Մենք արդար առաջարկ ենք արել, ձեռնարկվել են ողջամիտ քայլեր, այժմ անհրաժեշտ է, որ ընդդիմությունը կատարի քայլեր, որոնք բխում են երկրի ու հասարակության շահերից: Ամեն դեպքում, մենք, որպես իշխանություն, կապահովենք, որ երկրի կառավարման գործընթացը շարունակվի և թույլ չենք տա, որ ինչ-որ մեկը սրի իրավիճակը: Մենք գիտենք այն խնդիրները, որոնց վրա աշխատում ենք, թե հասարակությունն ինչ է ակնկալում մեզանից: Իհարկե, մենք ժամանակ և էներգիա ենք հատկացնում այս ընդդիմադիր կուսակցությունների հետ երկխոսությանը, բայց, մյուս կողմից, այսօր մեզ համար ամենակարևոր առաջնահերթությունն այն է, ինչի կարիքն ունի հասարակությունը ՝ հետկովիդյան տնտեսության արագ վերականգնում, աղքատության կրճատում, նոր աշխատատեղեր, պատվաստումների գործընթացի հաջող ավարտ և այդ ամբողջ պետական ​​գործառույթի շարունակական արդյունավետ կատարում, որը մեր պարտականությունների մի մասն է: Մենք պետք է հասկանանք, որ ընդդիմության այս թևի հետ բանակցություններից բացի, մենք շատ կարևոր պարտականություններ ունենք մեր քաղաքացիների և պետության առջև», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Նմանատիպ