Մեր կարևորագույն խնդիրն է դպրոցում և ընդհանրապես կրթության համակարգում ստեղծել բռնությունից ազատ և անվտանգ կրթական միջավայր. Գիորգի Կվիրիկաշվիլի
Մեր կարևորագույն խնդիրն է դպրոցում և ընդհանրապես կրթության համակարգում ստեղծել բռնությունից ազատ և անվտանգ կրթական միջավայր,-այս մասին Վրաստանի վարչապետ, Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է կրթության համակարգի ռազմավարական պլանի շնորհանդեսի ժամանակ:
«Այս ուղղությամբ իրականացրել ենք կոնկրետ քայլեր, տարբեր գերատեսչությունների համատեղ աշխատանքով ստեղծվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, դպրոցներում պետք է ներգրավենք հոգեբաններին և ծնողներին: Մեկնարկել է աշխակերտների ակտիվ հաղորդակցության նախագիծը»,-նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վրաստանի վարչապետի խոսքերով, կրթության համակարգում գոյություն ունեցող խնդիրները, իշխանությունների հետ միասին պահանջում են հասարակության ակտիվություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan