Մեր հիմնական խնդիրն է, նշանակվեն նոր ընտրություններ, որին մենք կհասնենք ժողովրդի բողոքի շնորհիվ. Զաալ ՈՒդումաշվիլի
Մեր հիմնական խնդիրն է, նշանակվեն նոր ընտրություններ, որին մենք կհասնենք ժողովրդի բողոքի շնորհիվ,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժում» կուսակցության անդամ, Զաալ ՈՒդումաշվիլին:
Ըստ նրա, ընդդիմության պատգամավորները սպասում են, որ խորհրդարանը դադարեցնի նրանց լիազորությունները, որից հետո գործընթացները կշարունակվեն խորհրդարանից դուրս:
«Գործընթացն ընթանում է ըստ նախատեսվածի: Ընդդիմադիր կուսակցությունների ճնշող մեծամասնությունը հրաժարվում է օրինականություն տալ այս խորհրդարանին: Մենք սպասում ենք, որ պատգամավորները կդադարեցնեն մեր լիազորությունները: Այս գործընթացն ակտիվորեն կշարունակվի արդեն խորհրդարանից դուրս: Մեր հիմնական խնդիրը նոր ընտրություններ նշանակելն է, որին մենք անպայման հասնելու ենք ժողովրդի բողոքով ու տրամադրությամբ:
Ծրագրերը կհայտարարվեն: Ընդդիմությունը կհամաձայնեցնի բոլոր քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն: Երկու լրացուցիչ պատգամավորների մուտքը խորհրդարան ոչ մի կերպ չի կարող խորհրդարանին տալ կարգավիճակ, որ դա բազմակուսակցական խորհրդարան է: Այն կմնա միակուսակցական խորհրդարան, քանի որ ավելի քան 50 պատգամավորներ հրաժարվում են պատգամավորական մանդատից», – հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին: