Մեր հիմնական խնդիրը ազատ, արդար, խաղաղ ընտրությունների ապահովումն է. Իրակլի Կոբախիձե
Մեր հիմնական խնդիրը ազատ, արդար, խաղաղ ընտրությունների ապահովումն է. Իրակլի Կոբախիձե

Մեր հիմնական խնդիրը ազատ, արդար, խաղաղ ընտրությունների ապահովումն է,-այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «վրացական երազանք» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որի ընթացքում նա գնահատել է նախընտրական ժամանակաշրջանը:

«Մինչ ընտրություններ մնացել է երկու շաբաթ և մեկ անգամ ևս ցանկանում ենք կիսվել ձեզ հետ լրատվությամբ ընթացիկ ընտրական գործընթացների մասին: Մեր հիմնական խնդիրն է ազատ, արդար և խաղաղ ընտրությունների ապահովումը: Սա է մեր իշխանությունների հիմնական հաջողությունը 2012 թվականից հետո: Մեր իշխանությունների օրոք դա ապահովված է: Մենք վերացրել ենք ընտրությունները կեղծելու պրակտիկան:

Մենք առաջարկել ենք մեր օպոնենտներին եվրոպական ոճի ընտրություններ, դա առաջարկել է նաև մեր կողմից աջակցություն վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, և մենք իրականացնում ենք եվրոպական ոճով նախընտրական քարոզարշավ: Ցավոք մեր օպոնենտները հեռու են մնում եվրոպական ոճից»,-նշել է Կոբախիձեն: