Մեր հիմնական հետաքրքրությունն է, որ Վրաստանում լինեն բազմազպիսի և ազատ լրատվամիջոցներ. Լուիզա Ուինթոն
Ցանկանում եմ, ՄԱԿ-ի անունից ասել, որ մեր հիմնական հետաքրքրությունն է, որ Վրաստանում լինեն բազմազպիսի և ազատ լրատվամիջոցներ, սա հատկապես կարևոր է նախընտրական շրջանում»,- այս մասին հայտարարել է Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ, Լուիզա Ուինթոնը` մեկնաբանելով լրատվամիջոցների մասին հարցը:
«Ես պատիվ ունեմ ձեզ ասելու, որ ինչպես նախորդ ընտրություններում, այնպես էլ 2020 թվականի նախընտրական ժամանակաշրջանում, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Եվրամիության հետ կսկսի ընտրությունների մամուլում լուսաբանման մոնիտորինգը, մենք շատ սերտորեն աշխատելու ենք բոլոր լրատվամիջոցների հետ», – ասել է Ուինթոնը:
Նրա խոսքով սպասումները դրական են, որ կարևոր քաղաքական իրադարձությունները լուսաբանվեն հավասարակշռված:
«Մեր սպասումները կլինեն դրական, որ լրատվամիջոցներում կարևոր քաղաքական իրադարձությունները լուսաբանվեն հավասարակշռված, սակայն բազմազան, բաց և թափանցիկ», – Հայտարարել է Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ, Լուիզա Ուինթոնը: