Մեր համաքաղաքացիներին, որոնք այսօրվանից տոնում են գարնանամուտը, շնորհավորում եմ Նովրուզ Բայրամի առթիվ. Իրակլի Կոբախիձե

11:01, 21.03.2018

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է ադրբեջանցի համաքաղաքացիներին Նովրուզ Բայրամի առթիվ:

«Մեր համաքաղաքացիներին, որոնք այսօրվանից տոնում են գարնանամուտը, շնորհավորում եմ Նովրուզ Բայրամի առթիվ: Թող իրականանան ձեր երազանքները: Մենք միասին կառուցում ենք մեր երկիրը և միասին տոնում այս օրը»,- ասված է Իրակլի Կոբախիձեի շնորհավորական ուղերձում:

Նովրուզ Բայրամը ադրբեջանցիները տոնում են երեք օր, մարտի 20-ին 21-ին և 22-ին:

 

Նմանատիպ