Մեր գործընկերները և ընկերները բարձր են գնահատում նոր ընտրական համակարգով անցկացված ընտրությունների կարևությունը, Վրաստանի հետագա զարգացման համար. Դավիթ Զալկալիանի
Շնորհակալություն մեր միջազգային գործընկերներին, Վրաստանի խորհրդարանական ընտրություններին հետևելու և երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը աջակցելու համար,- այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին գրել է իր ֆեյսբուքի էջում:
«Մեր գործընկերները և ընկերները բարձր են գնահատում նոր ընտրական համակարգով անցկացված ընտրությունների կարևությունը, Վրաստանի հետագա զարգացման համար: Ընդգծում են ազատ և բազմակարծիք ընտրությունների անցկացումը և պատրաստակամություն են հայտնում համագործակցել Վրաստանի իշխանությունների հետ, այն հանձնարարականների նախատեսման նպատակով, որոնք կնպաստեն Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև արևմտյան արժեքների հավատարմության ճանապարհով երկրի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացի հաջողությանը», – գրել է Զալկալիանին: