Մեր երկրի համար մեկ վտանգը՝ բռնազավթված տարածքներն են. Իրակլի Սեսիաշվիլի
Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլու հայտարարությամբ, պաշտպանության և անվտանգության, արտաքին հարաբերությունների, սփյուռքի և Կովկասի հարցերով կոմիտեների միավորված նիստին քննարկում են կոնկրետ վտանգները և մարտահրավերները:
«Բոլորս տեղյակ ենք, որ մեր երկրի համար մեկ վտանգը՝ բռնազավթված տարածքներն են: Դա բոլորի համար պարզ է: Բացի այդ, տարածաշրջանում մեծ պետությունների շահերի հատումն է, ուստի, այս գործընթացում մենք պետք է գտնենք ճիշտ քաղաքականություն, որի միջոցով կպաշտպանենք մեր երկիրը»,- հայտարարել է Իրակլի Սեսիաշվիլին: