Մեր երկիրը կանգնած է մարտահրավերների առջև, անթույլատրելի է հայրենասիրությամբ դիմակավորված այսպիսի ծավալով սադրանք. Կախա Կալաձե
Այս ամենը ունի շատ պարզ անուն – լինել սեփական երկրի թշնամին,- այսպես է արձագանքել սոցիալական ցանցում Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն, «Ռուսթավի 2»-ի հաղորդավար, Գիորգի Գաբունիայի մոնոլոգին:
«Մեր երկիրը կանգնած է մարտահրավերների առջև, անթույլատրելի է հայրենասիրությամբ դիմակավորված այսպիսի ծավալով սադրանք մնա առանց արձագանքի: Այս ամենը ունի շատ պարզ անուն – լինել սեփական երկրի թշնամին: Մեկ անգամ արդեն դիտել ենք քաղաքական ուժի կողմից նման թշնամությամբ ծայրահեղ վիճակին հասցված երկիրը: Երկրորդ անգամ դա անթույլատրելի է: Մենք թույլ չենք տա»,-գրել է Կախա Կալաձեն: