Մեր ազգերի արյան մեջ է մշտապես պայքարել անկախության համար. Լիտվայի վարչապետ
Վրաստան-Լիտվա երկկողմ համագործակցության հիմնական հարցերն ու տնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացումն էր Վրաստանի և Լիտվայի կառավարական պատվիրակությունների միջև կայացած հանդիպման հիմնական թեման:
Երկու երկրների վարչապետերը մեկ անգամ ևս ընդգծել են գոյություն ունեցող դրական դինամիկան:
«Պարոն վարչապետ, այս տարի դուք առաջին պետության ղեկավարն եք, ով այցելել է Վրաստան: Մենք շատ ուրախ ենք տեսնել ձեզ և ձեր պատվիրակության անդամներին: Դուք ներկայացնում եք այն երկիրը, որը հանդիսանում է՝ Վրաստանի անկախության, տարածքային ամբողջականության, Եվրոպական և Եվրաատլանտյան ձգտումների ամենամեծ աջակցողը: Ողջունում եմ մեր երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունների դինամիկայի աճը: Մենք ունենք բարձրակարգ քաղաքական հարաբերություններ, ինչպես նաև տնտեսական ոլորտում»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Իր հերթին Լիտվայի վարչապետը վերահաստատել է Լիտվայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:
«Իմ համար շատ ուրախալի է, որ գտնվում եմ Վրաստանում: Մեր երկրների միջև հարաբերությունները չեն կրում ձևական բնույթ: Դրանք իսկական բարեկամական հարաբերություններ են, որոնք ստեղծվել են տարիների ընթացքում և որոնց հիմքում դրված են եղել միասնական արժեքներ: Մեր ազգերի արյան մեջ է պայքարը անկախության համար: Լիտվացիներին և վրացիներին իրար կապում են առանձնահատուկ զգացմունքներ: Մեզ միմյանց է կապում նաև մեր արևմտամետ մտածելակերպը: Լիտվան մշտապես աջակում է Վրաստանի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամագրվելուն, ինչպես նաև մենք աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,-ասել է Լիտվայի վարչապետը:
Հեղինակ -
Edgar Barsegyan