Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում ճակատում, ինչ է անում Ռուսաստանը, բայց դիվանագիտությունը դեռ կարող է աշխատել. Դմիտրո Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան դեռևս տեսնում է ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորություն,- այս մասին ասվում է նրա Facebook-ում հրապարակված տեսանյութում։
«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում ճակատում, տեսնում ենք, թե ինչ է անում Ռուսաստանը, բայց դիվանագիտությունը դեռ կարող է աշխատել»,- ասել է նա։
Ըստ Կուլեբայի, առաջիկա օրերին նախատեսվում են մի շարք դիվանագիտական քայլեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, ինչպես նաև հեռախոսազրույցներ համաշխարհային առաջնորդների և Վլադիմիր Պուտինի միջև։
«Մենք ցանկացած փոքր հնարավորություն կօգտագործենք Ռուսաստանին դիվանագիտության ոլորտում զսպելու համար։ Մեր գործընկերները մեզ կաջակցեն դրանում, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է պատրաստվենք որևէ սցենարի»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։