Մենք տեսնում ենք, որ բոյկոտը բնակչության շահերի արտահայտման լավագույն միջոցը չէ. Մարիա Ջուփերեվա-Սկուրատովսկի
Մենք տեսնում ենք, որ բոյկոտը բնակչության շահերի արտահայտման լավագույն միջոցը չէ. Մարիա Ջուփերեվա-Սկուրատովսկի

Ես կոչ եմ անում Վրաստանի իշխող և ընդդիմադիր կուսակցություններին, սկսել խորը բանակցություններ և սահմանել խորհրդարանում համատեղ աշխատելու հնարավորությունները,- այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտարարել է, էստոնացի պատգամավոր, «Լիբերալների և ժողովրդավարների դաշինք Եվրոպայի համար» կուսակցության անդամ, Մարիա Ջուփերովա-Սկուրատովսկայան, որի շրջանակներում քննարկվել է Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական  ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը:

«Տինի Կոքսի զեկույցում ասված է, որ միջազգային դիտորդների գնահատմամբ, Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մրցակցայինէին և ընդհանուր առմամբ պաշտպանված էին հիմնարար ազատությունները: Իմ քաղաքական խմբի անունից, կոչ եմ անում Վրաստանի իշխող և ընդդիմադիր կուսակցություններին, սկսել խորը բանակցություններ և սահմանել խորհրդարանում համատեղ աշխատելու հնարավորությունները: Մենք տեսնում ենք, որ բոյկոտը բնակչության շահերը արտահայտելու, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները պաշտպանելու լավագույն միջոցը չէ: Երկրորդ, մենք չենք պաշտպանում իշխող կուսակցության նախաձեռնությունը, դադարեցնել բյուջետային ֆինանսավորումը այն ընդդիմադիր կուսակցությունների համար, որոնք չեն մտնում խորհրդարան: Մենք տեսնում ենք, որ դա կարող է հանգեցնել քաղաքական իրավիճակի վատթարացման: Այս առումով մենք բոլորս սպասում ենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Երրորդ, մենք ողջունում ենք խորհրդարանական հետաքննչկան հանձնաժողովի ստեղծմանը, որը կուսումնասիրի վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված անօրինականությունները: Չորրորդ ՝ մենք ողջունում ենք ընտրական համակարգի բարեփոխումը, համաձայն որի ՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն լրիվ համամասնական կարգով, և հինգերորդ, մենք առաջարկում ենք, որ բացի քվեատուփի ավանդական համակարգից, դիտարկվի նաև էլեկտրոնային ընտրական համակարգը», – ասել է Մարիա Ջուֆերևա-Սկուրատովսկին:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Վրաստանում անց կացված խորհրդարանական ընտրությունների դիտորդական մոնիտորինգի վերաբերյալ զեկույցը հրապարակել է մի քանի օր առաջ: Զեկույցի հեղինակը Տինի Կոքսն է: Զեկույցում նշվում է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, իսկ հիմնարար ազատությունները պաշտպանված: Միևնույն ժամանակ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում բոլոր կողմերին տեղեր զբաղեցնել նոր խորհրդարանում և չխաթարել դրա ժողովրդավարական գործունեությունը: