Մենք պետք է պահպանենք այն հարստությունը, որն ունի Թբիլիսին. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն հերթական անգամ դիտել է Գուդիաշվիլիի հրապարակում ընթացող վերականգնողական աշխատանքները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, Կալաձեն Գուդիաշվիլիի հրապարակում էր գտնվում իր տեղակալ Իրակլի Բենդելիանիի և Թբիլիսիի զարգացման հիմնադրամի ղեկավար, Ալեքսանդր Տոգոնիձեի հետ միասին:
Նա սոցիալական ցանցի օգտվողներին ցույց տվեց աշխատանքների շրջանակներում արդեն ավարտված շենքերը, որոնց մեծ մասը մշակութային ժառանգության օբյեկտներ են:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, Թբիլիսիի այս պատմական թաղամասում վերականգնման աշխատանքների սկզբում նախատեսվում էր վերականգնել միայն 14 շենք, բայց հետագայում դրանց թիվն ավելացավ 15-ով, ինչի պատճառով աշխատանքները դեռ շարունակվում են:
Նրա խոսքով, բացի ֆասադային աշխատանքներից, ամբողջովին փոխվել են ստորգետնյա հաղորդակցությունները և արտաքին լուսավորության համակարգը:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, կարևոր է, որ վերականգնման գործընթացում ներգրավվեն համապատասխան ոլորտի մասնագետներ, որոնց նպատակը հուշարձանների վերականգնման ընթացքում դրանց իսկությանն պահպանումն էր:
Տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: