Մենք ողջունում ենք Վրաստանի պատրաստակամությունը, ներգրավվել բանակցությանը Ռուսաստանի հետ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների հարցով. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի պատրաստակամությունը, ներգրավվել բանակցությանը Ռուսաստանի հետ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների հարցով,-այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Ենս Ստոլտենբերգը հայտարարել է Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Ինչպես նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, նա սպասում է, որ դաշինքի հուլիսյան գագաթնաժողովին մեկ անգամ ևս հաստատվելու է Վրաստանի կողմից գրանցված հաջողությունները:
«Ես սպասում եմ, որ հուլիսին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում բարձր է գնահատվելու Վրաստանի կողմից բարեփոխումների տեսանկյունից գրանցված առաջընթացը, հատկապես Աֆղանստանում խաղարարար առաքելությանը մասնակցելու հարցը»,-հայտարարել է Ստոլտենբերգը:
Գլխավոր քարտուղարը հայտարարել է նաև, որ անցած շաբաթ հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին և մեկ անգամ ևս իր վրդովմունքն է արտահայտել Արչիլ Տատունաշվիլիի մահվան պատճառով:
Ենս Ստոլտենբերգը մեկ անգամ ևս հաստատել է, որ ՆԱՏՕ-ն Վրաստանին աջակցում է քաղաքական և պրակտիկ մակարդակով:
Հեղինակ -
Edgar Barsegyan