Մենք միջազգային վարկանիշներով ամենաանվտանգ երկիրն ենք զբոսաշրջության ոլորտում և այս ամենը ոչ մեկ չպետք է դնի հարցականի տակ. Նաթիա Թուրնավա
Մենք միջազգային վարկանիշներով ամենաանվտանգ երկիրն ենք զբոսաշրջության ոլորտում և այս ամենը ոչ մեկ չպետք է դնի հարցականի տակ,-այս մասին Վրաստանի էկոնոմիկայի նախարար, Նաթիա Թուրնավան հայտարարել է Կախեթիում, զբոսաշրջության և ագրոոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Նախարարի պարզաբանմամբ, կառավարությունն ու տնտեսական թիմը ուժեղացնելու են աշխատանքը մարկետինգային տեսանկյունից ապացուցելու համար, որ Վրաստանը խաղաղ երկիր է:
«Մենք այդ հաղորդագրությունը տարածելու ենք ամենուր, այդ թվում որ հասկանալի լինի ռուս զբոսաշրջիկներին: Անպայման կհավաստիացնենք նրանց, որ սուտ է լրատվությունն այն մասին, որ նրանց վտանգ է սպառնում մեզ մոտ: Մենք սպասում ենք ռուս զբոսաշրջիկներին: ևս մեկ ուղղություն, որի վրա աշխատելու ենք լոգիստիկայի պարզեցման վրա, քանզի գիտենք, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ չեն փոխել իրենց պլաները և այցելելու են Վրաստան, ուղղակի շրջանցային ճանապարհներով, այդ պատճառով մենք ծրագրում ենք պարզեցնել լոգիստիկան»,-հայտարարել է Նաթիա Թուրնավան:
Նախարարի խոսքով, վնասը, որը հնարավոր է երկիրը ստանա այսպես կոչված ռուսական ավիաէմբարգոյից կլինի մոտ երկու միլիարդ լարի: