Մենք միասին պարտության կմատնենք ասիական փայտոջիլին և թող ոչ ոք չկասկածի դրանում. Զուրաբ Չեկուրաշվիլի
Մենք միասին պարտության կմատնենք ասիական փայտոջիլին և թող ոչ ոք չկասկածի դրանում. Զուրաբ Չեկուրաշվիլի

Ցանկանում եմ հավաստիացնել հասարակությանը, որ պետությունը յուրաքանչյուր քաղաքացու հետ միասին կպատասխանի այն մարտահրավերին, որը կոչվում է ասիական փայտոջիլ, մենք միասին պարտության կմատնենք այս բզեզին և թող ոչ ոք չկասկածի դրանում,-այս հայտարարությունը մթերքի ազգային գործակալության ղեկավար, Զուրաբ Չեկուրաշվիլին արել է ասիական փայտոջիլի դեմ պայքարի հարցերով կազմակերպված կոնֆերանսի ժամանակ:

Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, USAID/REAP-ին և Վրաստանի գիտությունների ակադեմիային, որոնց ջանքերով Վրաստան են ժամանել ամերիկացի գիտնականներ:

Ասիական փայտոջիլի դեմ պայքարի հարցերով Էքսպո-Ջորջիայում USAID-ի կազմակերպմամբ անց է կացվում գիտական աշխատանքային հանդիպում: Միջոցառման նպատակն է աջակցել ամերիկացի և վրացի գիտնականների միջև համագործակցությանը, ասիական փայտոջիլի դեմ պայքարում:

Ամերիկացի գիտնականները վրաց գործընկերներին ծանոթացնում են այն նորարարությունների հետ, որոնք արդեն օգտագործվում են Միացյալ Նահանգներում: