Մենք մի թիմ ենք և բոլորի խնդիրն է, գործընկերների հետ միասին հասնենք կոնսեսուսի. Նաթիա Թուրնավա
Մենք, բոլորս մի թիմ ենք: Մենք ունենք մեկ հիմնական խնդիր, հասնել առավելագույն երկխոսության մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, ինչպես նաև հասնել կոնսենսուսի, – այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան:
Այս մեկնաբանությամբ Թուրնավան պատասխանեց լրագրողի հարցին. «Ինչո՞ւ վրացական երազանքը հեռացրեց Իրակլի Ղարիբաշվիլիին բանակցություններից»:
Ըստ Նաթիա Թուրնավայի, սխալ է հարցը դնել այս տեսքով:
«Սա բացարձակ սխալ և շահարկային հայտարարություն է: Մենք բոլորս մի թիմ ենք: Մեզ առաջնորդում է մեկ հիմնական խնդիր. Հասնել առավելագույն երկխոսության մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, ինչպես նաև հասնել կոնսենսուսի», – հայտարարել է Նաթիա Թուրնավան: