Մենք մեծ նշանակություն ենք տալիս բարեկամ Ղազախստանում կայունությանը, խորապես հավատում ենք, որ Ղազախստանի վարչակազմը կհաղթահարի ճգնաժամը. Թուրքիայի ԱԳ նախարարություն
Թուրքիայի Հանրապետությունն ուշադիր հետևում է Ղազախստանի զարգացումներին, այդ թվում՝ էներգակիրների գների թանկացման դեմ զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում տեղական իշխանությունների հրաժարականին և գնահատում է երկրում կայունությունը։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած տեղեկատվության մեջ։
«Մենք ուշադիր հետևում ենք Ղազախստանի բողոքի ցույցերին, որոնք սկսվել են 2022 թվականի հունվարի 2-3-ը։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս բարեկամ Ղազախստանում կայունությանը։ Խաղաղություն ենք մաղթում Ղազախստանի եղբայրական ժողովրդին։ Մենք վստահ ենք, որ Ղազախստանի վարչակազմը կհաղթահարի այս ճգնաժամը։ «Մենք վստահում ենք Ղազախստանի ժողովրդի ողջախոհությանը և ցանկանում, որ այս իրադարձությունները շատ շուտ հանդարտվեն»,- ասված է հայտարարության մեջ։
2009 թվականին Թուրքիան և Ղազախստանը ստորագրեցին «Ռազմավարական գործընկերության համաձայնագիր», որի համաձայն Թուրքիան դարձավ տարածաշրջանում Ղազախստանի կարևորագույն քաղաքական և տնտեսական գործընկերներից մեկը։
Կողմերի միջև երկկողմ հարաբերությունները ներառում են առևտրի, ներդրումների, մշակույթի, զբոսաշրջության, առողջապահության, կրթության և ռազմական հարցեր։