Մենք լավ ենք հասկանում, որ Վրաստանը ռուս դիվանագետին արտաքսել է արևմուտքի ճնշման պատճառով. Գրիգորի Կարասին
Վրաստանը ռուս դիվանագետին արտաքսել է արևմուտքի ճնշման պատճառով,- Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործփոխնախարար, Գրիգորի Կարասինը:
«Մենք լավ ենք հասկանում, որ Վրաստանը այս որոշումը ընդունել է արևմուտքի ճնշման պատճառով, առաջին հերթին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի: Մենք այդ լուրը ընդունել ենք մեծ հուսահատությամբ»,-հայտարարել է Կարասինը:
Վրաստանը Շվեյցարիայի դեսպանատան, Ռուսաստանի հետաքրքրությունների բաժնից արտաքսել է մեկ ռուս դիվանագետի: 20-ից ավելի երկիր ռուս դիվանագետների վտարման որոշում են ընդունել այն բանից հետո, ինչ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, Սոլսբերիում ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին թունավորելու մեջ մեղադրել էր Ռուսաստանին և երկրից վտարել 23 դիվանագետի:
Հեղինակ -
Edgar Barsegyan