Մենք կոնսուլտացիաներ ենք ունեցել մեր միջազգային գործընկերների հետ. Քեթևան Ցիխելաշվիլի
Կառավարության գրասենյակում, խաղարարար քաղաքականության կապակցությամբ նոր օրինագիծը քննարկելու են երրորդ սեկտորի հետ միասին:
«Քայլ դեպի լավագույն ապագա» նախաձեռնությունը նախատեսում է բռնազավթված տարածաշրջաններում բնակվող մարդկանց հավելյալ ծառայություններին ձեռնհասություն: Օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը հաստատվել է երեկ, կառավարության նիստին, որից հետո այն ուղարկվելու է խորհրդարանին:
Հաշտեցման և քաղաքացիական հարցերով պետնախարար, Քեթևան Ցիխելաշվիլին հույս է հայտնել, որ խորհրդարանը կաջակցի նախաձեռնությանը: Լրագրողները հետաքրքրվել են, տեղի են ունեցել այս հարցով կոնսուլտացիաներ ռուսական կողմի հետ թե ոչ:
«Մենք բոլորս լավ ենք հիշում վարչապետի հայտարարությունները, այդ թվում մի քանի ամիս առաջ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցված հայտարարությունները: Այս հայտարարությունները հանրային էին և բոլորը լավ լսել են: Ինչ վերաբերում է կոնսուլտացիաներին, ապա մենք առաջին հերթին խորհրդակցել ենք մեր գործընկերների հետ: Տեսեք, թե ինչ արձագանք ստացավ այս նախաձեռնությունը միջազգային գործընկերների կողմից: Բոլորը միաձայն աջակցել են մեզ»,-նշել է Քեթևան Ցիխելաշվիլին:
Պետնախարարի հայտարարությամբ, օրենսդրական փաթեթի շուրջ կոնսուլտացիաները շարունակվելու են բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan