Մենք կատարել ենք խոստումը, որը տվել էինք Վրաստանի 384 բնակավայրի, որտեղ մինչև 2021 թվականի ավարտը կլինի բնական գազ. Նաթիա Թուրնավա
Վրաստանում գազիֆիկացման աշխատանքների հաշվետվության և ապագա ծրագրերի մասին Ծալենջիխայում կայացած շնորհանդեսից հետո, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան այցելել է տեղական ընտանիքներ և անձամբ շնորհավորել նրանց գազաֆիկացման ցանցին միանալու կապակցությամբ:
Մունիցիպալիտետում բնակվող սոցիալապես անապահով երկու ընտանիքների, գազի տարանցման ընկերությունը նվիրել է գազօջախներ:
«Ուրախ եմ, որ այսօր ինձ հնարավորություն տրվեց խորհրդանշական կերպով վառել գազօջախը այն մունիցիպալիտետում, որտեղ մենք գտնվում էինք մի քանի ամիս առաջ, և բնակչությանը խոստացանք իրականացնել պատմական գազաֆիկացման նախագիծը: Սա իսկապես պատմական լուր է Ծալենջիխայի համար, քանի որ Ծալենջիխան իր պատմության ընթացքում երբեք չի ունեցել բնական գազ: Գազաֆիկացման լայնամասշտաբ եռամյա ծրագրի շրջանակներում մենք կատարել ենք խոստումը ոչ միայն Ծալենջիխայի բնակիչների, այլ նաև Վրաստանի 384 բնակավայրերի համար, որտեղ բնական գազը կլինի մինչև 2021 թվականը»,- ասել է Նաթիա Թուրնավան:
Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: