Մենք հավատում ենք, որ հզոր տարածաշրջանը նշանակում է հզոր Վրաստան. Մամուկա Բախտաձե
Մենք հավատում ենք, որ հզոր տարածաշրջանը նշանակում է հզոր Վրաստան. Մամուկա Բախտաձե

Մենք հավատում ենք, որ հզոր տարածաշրջանը նշանակում է հզոր Վրաստան,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է Կախեթիում, միջազգային ներդրումային տարածաշրջանային համաժողովին խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

Ինչպես նշել է Բախտաձեն, տնտեսական քաղաքականությունում առանձնահատուկ առաջնահերթություն է շնորհվում ինկլուզիվ աճին, այնպիսի տեսակի աճին, որը վերաբերելու է Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու:

«Ցավոք տարիների ընթացքում իրականացրած սխալ տնտեսական քաղաքականությունը մեզ թողել է որոշակի հիմնախնդիրներով լի տնտեսական կառույց և այդ ամենին անհրաժեշտ է նպատակաուղղված քաղաքականություն, որ փոխենք դա և վրաց տնտեսությունը դարձնենք մրցունակ: Այս պարագայում տարածաշրջանների զարգացմանը շնորհվում է առանձնահատուկ դեր: Կախեթիի տարածաշրջանի համար առանձնահատուկ էր 2018 թվականը, խաղողահավաքը (ռթվելին) որը անց են կացրել, ամենահաջողն էր Վրաստանի անկախության պատմությունում: Սա նշանակում է, որ վերջին տարիներին իրականացրած քայլերը մեզ տվել են կոնկրետ արդյունք: Սակայն մենք դեռ հեռու ենք այն նշանակետից, որտեղ և ցանկանում ենք լինել»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, Կախեթիում օգտագործված է տնտեսական ներուժի միայն 25 տոկոսը, որը նշանակում է, որ Կախեթիում գոյություն ունի տնտեսական զարգացման մեծ ռեսուրս:

Մամուկա Բախտաձեի խոսքով, Կախեթին Վրաստանի գեղատեսիլ վայրն է, իր մեծագույն պատմությամբ, ավանդույթներով, շրջանը գինեգործության հայրենիքն է և մեծ ներդրում ունի վրաց մշակույթում: