Մենք հավատում ենք, որ  արժանի ենք դառնալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ. Գիորգի Մարգվելաշվիլի
Մենք հավատում ենք, որ արժանի ենք դառնալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ. Գիորգի Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահը Բրյուսելի համաժողովի շրջանակներում, մասնակցել է Եվրաատլանտյան ինտեգրման գործընթացի թարմացման թեմային նվիրված միջոցառմանը:

Ինչպես հանդիպման ժամանակ հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին, Եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին Վրաստանը ընդգրկվել է խորհրդային միության փլուզումից հետո, սակայն վրաց ժողովրդի եվրոպական ընտրությունը արվել է ավելի շուտ ժամանակներում և Վրաստանում հավատացած են, որ մենք արժանի ենք դառնալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ:

Նախագահը նշել է, որ պետք է ակտիվացնել համագործակցությունը՝ Վրաստանի, ՈՒկրաինայի և Մոլդովայի հետ:

Միջոցառմանը զրուցել են նաև Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և այն ռուսական քարոզի մասին, որը այսօրվա դրությամբ ողջ միջազգային համադաշնությունը համարում է լուրջ հիմնախնդիրներից մեկը:

Գիորգի Մարգվելաշվիլին նշել է, որ Ռուսաստանից բխող սպառնալիքների մասին խոսելիս, պետք է ներկայացնել միասնական պատկերը և ոչ թե հարցերի տարանջատում, օրինակ Ռուսաստան-Վրաստան և Ռուսաստան-ՈՒկրաինա հակամարտությունների:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՈՒկրաինայի փոխվարչապետ Իվանա Կլիմպուշ-Ցինցաձեն, Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Կատարինա Մատերնովան, ՈՒկրաինայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը և Լրագրողներ: