Մենք համաձայն ենք այն ամենի հետ, ինչի շուրջ կողմերը կպայմանավորվեն. Վախտանգ Մեգրելիշվիլի
Մենք համաձայն ենք այն ամենի հետ, ինչի շուրջ կողմերը կպայմանավորվեն և մենք կունենանք խորհրդարան, – այս մասին մինչ Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումը, հայտարարել է «Գիրչիի» անդամ Վախտանգ Մեգրելիշվիլին:
«Ես ուզում եմ կատարել մեր միջնորդների խնդրանքը և ոչ մի կոնկրետ բան չասել, մանավանդ որ ես ոչ մի կոնկրետ բան չգիտեմ: Ինձ շատ հետաքրքրում են նախորդ հանդիպումները, որոնք տեղի են ունեցել մեզանից առաջ: Մեզ տեղյակ են պահում հանդիպումներին զուգահեռ: 12:00 ժամանոց հանդիպումը տեղափոխվեց 13:00-ին, այնպես որ ես լսեցի և անհամբեր սպասում էի դրան: Մենք մեծ հույսով եկանք, որ «Վրացական երազանքի» հետ հանդիպումը որոշ արդյունքներ կունենա, և մենք դրա շուրջ քննարկում կունենանք:
Մենք համաձայն ենք այն ամենի հետ, ինչի շուրջ կողմերը կպայմանավորվեն և մենք կունենանք խորհրդարան: Դուք գիտեք, որ մենք ուզում ենք խորհրդարան, և խորհրդարան ստեղծելու համար մեզ անհրաժեշտ է մեծամասնություն և ընդդիմություն խորհրդարանում: Եթե այս համաձայնությունը ձեռք բերվի, բնական է, որ մենք կաջակցենք համաձայնագրի ցանկացած կետի», – ասել է Մեգրելիշվիլին: