Մենք ցանկանում ենք իրականացնել հիմնարար, այլ ոչ թե ֆասադային փոփոխություններ. Կախա Կալաձե
Քաղաքը պետք է կառուցենք և զարգացնենք, սակայն այս ամենը պետք է անենք որակով,-այս հայտարարությունը արել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, քաղաքապետարանի աշխատանքի 100 օրը ամփոփելու ժամանակ:
Հաշվետվության շնորհանդեսը տեղի է ունեցել Սիմոն Ջանաշիայի անվան Վրաստանի թանգարանի բակում:
Նրա խոսքերով, 100 օր բավարար չէ բոլոր ծրագրերի իրականացման համար, սակայն հիմքը դրվել է, որի շնորհիվ պետք է իրականացնենք լայնածավալ նախագծեր:
«Մենք ցանկանում ենք իրականացնել հիմնարար, այլ ոչ թե ֆասադային փոփոխություններ, հենց այդ նպատակով սկսել ենք ուսումնասիրել յուրաքանչյուր ուղղություն, քանզի ապացույցների հիման վրա մշակենք և անց կացնենք քաղաքապետարանի և նրա բոլոր ծառայությունների քաղաքականությունը և ռազմավարությունը»,-ասել է Կալաձեն:
Նրա խոսքերով, նշված խնդրի լուծման համար հարկավոր էր ստեղծել կառավարման արդյունավետ մեխանիզմ, որի համար անց են կացրել կառուցվածքային բարեփոխումներ:
«Կառավարման քաղաքականությունը կարևոր ուղղություն է, նախագծի իրականացումը անհնար է, եթե չի լինի ճիշտ կառավարում: Համապատասխանաբար անց ենք կացրել կառուցվածքային փոփոխություններ, որի նպատակն էր ստեղծել արդյունավետ կառավարում: Սկսեցինք բարեփոխումներ անց կացնել քաղաքապետարանում, որն արդեն ավարտված է»,-նշել է քաղաքապետը:
Ինչպես նշել է Կալաձեն բարեփոխումներիարդյունքում ստեղծվել է ուրբանային զարգացման ծառայություն, որի նպատակը լինելու է մայրաքաղաքի ճիշտ ուրբանային զարգացումը:
Հեղինակ -
Edgar Barsegyan