Մենք աշխատում ենք, որպեսզի ամեն ինչ արագ վերադառնա նորմալ հուն. Ֆեյսբուք
«Ֆեյսբուք» ընկերությունից նշում են, որ իրենց թիմն աշխատում է այսօր ստեղծված բացը վերացնելու ուղղությամբ:
Ըստ ընկերության տարածած հայտարարության ՝ որոշ օգտատերեր խնդիրներ ունեն «Ֆեյսբուքի» ծառայություններից օգտվելու հարցում:
«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ խնդիրներ ունեն մեր ծրագրեր և արտադրանք մուտք գործելու համար: Մենք աշխատում ենք, որ ամեն ինչ հնարավորինս արագ նորմալանա: Ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարության համար», – ասված է Ֆեյսբուքի հայտարարությունում, որը տեղադրված է ընկերության Twitter-ի էջում:
Լայնածավալ խափանման պատճառով «Ֆեյսբուքի», «Վոթսափի» և «Ինստագրամի» ծառայությունները հասանելի չեն օգտատերերի մեծ մասի համար: