Մենք արդեն վճարել ենք առաջին մասը, հենց պատվաստանյութը կլինի, պետք է ստանանք 700 000 չափաբաժին, որպեսզի սկսենք առաջնահերթ խմբերի պատվաստումը. Թամար Գաբունիա
Մենք արդեն վճարել ենք առաջին մասը և սպասում ենք, հենց պատվաստանյութը հասանելի լինի, մենք պետք է ստանանք 700 000 չափաբաժին, որպեսզի սկսենք, բարձր ռիսկի, առաջնահերթ խմբերի պատվաստումները,- այս մասին Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ, Թամար Գաբունիան հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի «Մոամբե օրվա թեմա» հաղորդման ժամանակ:
«Վրաստանը «Կովաքս» նախաձեռնության մասնակից է: Այս դեպքում «Կովաքսի» նախաձեռնությունը նախատեսում է, որ երկիրը հասանելիություն կունենա բարձրորակ պատվաստանյութի վրա: Մենք ուղղիղ երկխոսության մեջ չենք մտնում արտադրողների հետ: «Կովաքսը» դա առողջապահության համաշխարհային կազմակերպության և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի նախաձեռնություն է, որը օգնելու մեզ որակյալ պատվաստանյութ ձեռք բերելու գործում: Մենք արդեն վճարել ենք առաջին մասը, հենց պատվաստանյութը կլինի, պետք է ստանանք 700 000 չափաբաժին, որպեսզի սկսենք առաջնահերթ խմբերի պատվաստումը»,- հայտարարել է Թամար Գաբունիան:
Նրա խոսքով, բացի այն, որ պատվաստանյութը պետք է ունենանք ֆիզիկապես, առողջապահական համակարգը պատրաստվում է նյութատեխնիկական գործընթացին:
«Դա նախատեսում է ուժեղացնել սառը շղթայի մեխանիզմը: Օրինակ, Փայզերի պատվաստանյութը պահելու համար անհրաժեշտ է մինուս 60-80 աստիճան, ինչը, իհարկե, լրացուցիչ տեխնոլոգիական լուծում է պահանջում: Այսօր մենք ակտիվորեն աշխատում ենք դրա վրա: Պլանավորումն արդեն սկսվել է, և մենք կարծում ենք, որ հաջորդ տարվա առաջին երկու ամիսները ամբողջությամբ նվիրված կլինեն այս տեխնոլոգիական հնարավորությունների զարգացմանը, որպեսզի մինչև գարուն, եթե ամեն ինչ լավ ու հաջող ընթանա, երկիրը ստանա պատվաստանյութը և սկսենք բարձր ռիսկային խմբերի պատվաստումը»,- հայտարարել է Գաբունիան:
Թամթա Սանիկիձեի այն հարցին, թե ինչու է թեստերի քանակը կրճատվել, քանի որ վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 6 500 հետազոտություն, մինչդեռ երկրում գրանցվել է մինչև 4 000 նոր դեպք, Թամար Գաբունիան պատասխանել է, որ դա տեղի է ունեցել մեկ անգամ և դա չի ունենա համակարգված բնույթ:
«Որպես կանոն, նման բան տեղի է ունենում հանգստյան օրերին: Կարծում եմ, դա կարող էր լինել ընտրությունների արդյունավետությունը, միգուցե կիրակին ուներ նման էֆեկտ և այդքան փոքր թիվը դա առաջացրեց: Այնուամենայնիվ, մեր նպատակն է 10 000-ից 12 000 թեստ»,- հայտարարել է Թամար Գաբունիան: