Մենք ակնկալում ենք երկնիշ տնտեսական աճ մինչև տարեվերջ, ինչը Վրաստանը կդարձնի Եվրոպայի առաջատարներից մեկը. Նաթիա Թուրնավա
Հոկտեմբերին տնտեսական աճը պահպանվել է բարձր՝ 6,9 տոկոս: Շատ կարևոր է, որ 10-ամսյա տնտեսական աճը դեռ երկնիշ է և կազմում է 10,5 տոկոս։ Մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ կունենանք նաև երկնիշ տնտեսական աճ, որը մեխանիկորեն դուրս կբերի Վրաստանին եվրոպայի առաջնորդների շարքը,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան։
Նշված տեղեկությունն այսօր հրապարակել է Վրաստանի Ազգային վիճակագրական վարչությունը։
Նախարարն ընդգծել է, որ տնտեսական աճ է նկատվել Վրաստանի տնտեսության շատ ոլորտներում։ Նրա խոսքով, աճի հատկապես բարձր տեմպերով է բնութագրվում վերամշակող արդյունաբերությունը, ինչպես նաև լոգիստիկ և հյուրընկալության ոլորտը, որի վերականգնման ցուցանիշը բավականին բարձր է։
Նաթիա Թուրնավայի խոսքով, տնտեսական աճի մեջ շատ զգալի ներդրում է ունեցել նաև վրացական արտահանումը, որն աճում է սպասվածից ավելի արագ տեմպերով։