Մելիորացիայի ծառայության 2020 թվականի հարկերից ազատվել է 24 000 բաժանորդ
Մելիորացիայի ծառայության 2020 թվականի հարկերից ազատվել է 24 000 բաժանորդ

24 000 բաժանորդ ազատվել է մելիորացիայի ծառայությունների 2020 թվականի հարկից, խնայողությունը կազմել է 2 955 139 լարի,- այս մասին հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը:

Ըստ նրանց, Վրաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած տնտեսական վնասը մեղմացնելու և տնտեսությանը օժանդակելու նպատակով, մշակված գյուղատնտեսության հակաճգնաժամային ծրագիրը՝ «հոգատարություն գյուղի և ֆերմերների նկատմամբ», մելիորացիայի տեսանկյունից նախատեսում է կարևոր արտոնություններ:

Մասնավորապես, ֆերմերները, ովքեր ոռոգման և դրենաժի ծառայությունները են ստանում էին մինչև 10 հա հողատարածքի վրա, կազատվեն 2020-ի մելիորացիայի ծառայության հարկից:

Սեպտեմբերի 4-ի դրությամբ, այս արտոնությունից օգտվել է մոտ  24 000 բաժանորդ, խնայողությունը կազմել է 2 955 139 լարի:

Բացի այդ, գյուղատնտեսության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, ջուր օգտագործողներից ամբողջությամբ կհանվի մինչև 2020 թվականը «Վրաստանի մելիորացիա» ՍՊԸ-ի առջև ունեցած պարտքը: