Մելիքիշվիլի պողոտայում ժամանակավորապես կփոխվի երթեւեկության կարգը
Մելիքիշվիլի պողոտայում ժամանակավորապես կփոխվի երթեւեկության կարգը

Մելիքիշվիլի պողոտայում ժամանակավորապես կփոխվի երթեւեկության կարգը: Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։

Մայրաքաղաքի քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 19-ին ժամը 00:00-ին Վարազիսխևի փողոցից և Ճավճավաձեի պողոտայից ճանապարհի աջակողմյան հատվածից շարժվող տրանսպորտային միջոցների շարժման սխեման ժամանակավորապես կփոխվի։

«Վերականգնողական աշխատանքների շրջանակում Մելիքիշվիլիի պողոտայից և դեպի պողոտա սահմանափակվելու է տեղաշարժը Պետրիաշվիլի, Շանիձե, Ջանաշիա, Թարխնիշվիլի և Տատիշվիլի փողոցներով։ Վարորդները նշված փողոցներ կհասնեն Ճովելիձեի, Զանդուկելիի, Բարնովի, Բաքրաձեի և Խորավայի փողոցներով։

Փոփոխության պատճառով N378 ավտոբուսը կայարանային հրապարակի ուղղությամբ շարժվելիս Շանիձեի փողոցի և Մելիքիշվիլիի պողոտայի փոխարեն Բարնովի փողոցից կշարժվի Փալիաշվիլի և Բազալեթի փողոցներ, այնուհետև կմիանա Ճավճավաձեի և Մելիքիշվիլիի պողոտաներին և կշարունակի երթեւեկությունը սահմանված սխեմայով»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։

Սահմանափակումը գործելու է մինչև նոյեմբերի 23-ը։